Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Մեր մասին >> Կառուցվածք >> Հայ-օսմանական առնչությունների բաժին

Օսմանյան կայսրության պատմությունը մաս է կազմում հայ ժողովրդի պատմության։ Ըստ այդմ՝ օսմանագիտական հետազոտությունները կարևորվում են 14-րդ դարից ընդհուպ մինչև 20-րդ դար ընկած ժամանակահատվածում հայոց քաղաքական և մշակութային պատմության, պատմական ժողովրդագրության, տեղանվանագիտության, լեզվական առնչությունների, Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերի ուսումնասիրման, ԵՊՀ-ում օսմաներենի  դասավանդումը զարգացնելու առումով: Բաժնի նպատակներից է այս խնդիրներին վերաբերող օսմանյան սկզբնաղբյուրների և աղբյուրների  համակողմանի ուսումնասիրություն, թարգմանություն, ինչպես նաև թուրքական պաշտոնական պատմագրության կեղծարարության բացահայտում և հակադարձում: Բաժնում կատարվող ուսումնասիրությունները ներառում են հետևյալ ուղղությունները.
1.Օսմանյան կայսրության հայկական նահանգների պատմական ժողովրդագրության ուսումնասիրություն՝ օսմանյան աշխարհագիր մատյանների    ( ﺘﺤﺮﻴﺮ tahrir ), տարեգրքերի (ﺴﺍﻟﻨﺍﻤﮫ salname)  հայկական և օտար աղբյուրների համադրությամբ։
2.Հայկական  նահանգները օսմանյան վարչական բաժանումներում։
3.Օսմանյան կայսրության հարկային քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում։
4.Օսմանյան կայսրությունում ոչ թուրք ժողովուրդների բռնի իսլամացման քաղաքականության փուլերի,  մեթոդների, հետևանքների (մասնավորապես իսլամացման հետևանքների քննությունը  հիմնվում է  ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրող իսլամացված համշենցիների միջավայրում դաշտային հետազոտությունների հիման վրա) ուսումնասիրություն:
5.Թյուրքականության գաղափարաբանության և թյուրքական մշակույթի ուսումնասիրություն։
6.Ցեղասպանությունը վերապրողների հուշերի հրատարակում:
7.ՀՀ  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում պահվող  հայատառ-ղփչաղերեն  ձեռագրերի  լեզվական քննություն:
8.Հայ ուսանողների համար օսմաներենի դասագրքի ստեղծում:

 

 

Բաժնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Լուսինե Սահակյան