ԱՐԱՄ ՀՐԱՉԻԿԻ ՍԻՄՈՆՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

 

Ծննդյան թիվը, ամիսը, օրը
1955 թ.,ապրիլ,12
 
Ծննդյան վայրը
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղաք Գորիս
 
Կրթությունը
1977-1981 թթ. Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրա
1972-1977 թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
1961-1972 թթ. միջնակարգ դպրոց
 
Աշխատանքային փորձը
2008թ.                 հուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն
2006 թ.                մայիսից ԵՊՀ ռեկտոր
2000-2006 թթ.   ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
2005 թ.                ստացել է պրոֆեսորի գիտական կոչում
1995-2000 թթ.  ԵՊՀ ուսումնական վարչության պետ
1986-2000 թթ.  ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ,Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
2000 թ.                պաշտպանել է դոկտորական ատենախոսություն
1993-1995 թթ.  ԵՊՀ գիտքարտուղար
1983 թ.                պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն
1981-1983 թթ.   ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտ` կրտսեր գիտաշխատող,այնուհետև`գիտաշխատող:
 
Գիտական աշխատանքները
Հեղինակ է ութ տասնյակ գիտական աշխատանքների, որոնցից երեքը մենագրություններ են: Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին` մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է վեց թեկնածուական ատենախոսություն: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների: Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ,որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ:
 
Լեզուները
Հայերեն, ռուսերեն, անգլերեն 
 
Կուսակցական պատկանելիությունը
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ
 
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի երկու դուստր
 
Հեռ.`(+374)10554282
Ֆաքս`(+374)10554641
Էլ.փոստ` info@armin.am
 

 

 

 

 

 


ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
Հեռ.` + 37410 55 42 82
Էլ-փոստ` info@armin.am, mh@armin.am

© ԵՊՀ Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտ
tours.am