Մեր մասին >> Կառուցվածք >> Ցեղասպանագիտության բաժին

 

ԵՊՀ ՀՀԻ Ցեղասպանագիտության բաժնի առջև դրված են հետևյալ խնդիրները:

Հայտնաբերել, թարգմանել և հրատարակության պատրաստել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հազվագյուտ օտարալեզու գրքեր և ժողովածուներ: Կազմել   Հայոց ցեղասպանության մասին գրքերի մատենագիտական ցանկեր, պատրաստել հրատարակության դրանց վերլուծությունները: Կազմել Հայոց ցեղասպանությանը նվիրված մենագրությունների, ժողովածուների և հոդվածների մատենագիտություններ: Հավաքել և ՀՀԻ արխիվում կենտրոնացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխարհասփյուռ, բայց առայժմ անհայտ մնացած տարբեր վավերագրեր (լուսանկարներ, հուշագրություններ, ֆիլմեր, փաստաթղթեր և այլն): Հավաքել և ՀՀԻ գրադարանում կենտրոնացնել Հայոց ցեղասպանության և առհասարակ ցեղասպանության թեմայի վերաբերյալ տարալեզու գրքեր, փաստաթղթեր և այլ բնույթի նյութեր: ՀՀ և արտասահմանի գիտական պարբերական մամուլում և գիտաժողովներում հանդես գալ գիտական հոդվածներով և զեկուցումներով: Համագործակցական կապեր հաստատել աշխարհում ցեղասպանագիտական կենտրոնների ու անվանի ցեղասպանագետների հետ: Ուսումնասիրել Հայոց ցեղասպանությանն առնչվող մի քանի հիմնախնդիրներ, ինչպիսիք են` <<Հայ դատ>> հասկացությունը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարաբերակցությունը, հայկական ինքնությունը և Հայոց ցեղասպանության առնչությունը, Հայոց ցեղասպանության ընդգրկած տարածքը, ժամանակահատվածը, նրա համար պատասխանատվությունը և այլ հարակից հիմնահարցեր:

 


ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
Հեռ.` + 37410 55 42 82
Էլ-փոստ` info@armin.am, mh@armin.am

© ԵՊՀ Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտ
tours.am