Մեր մասին >> Կառուցվածք >> Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա

Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հնագիտական հետազոտությունների լաբորատորիան կատարում է ծրագիր “Հնագիտական հետազոտություններ Հայաստանում, Քարի դարից - Միջնադար (Մարդու կողմից բնական ռեսուրսների օգտագործման գործընթացի հետազոտումը)” թեմայի սահմաններում: Նեղ իմաստով առաջարկվող ծրագիրը ընդգրկում է Հայաստանի հանրապետության, լայն իմաստով` Հայկական լեռնաշխարհի տարածքը: Ըստ այդմ, ներկայացվելու են նախ և առաջ այս տարածաշրջանի աշխարհագրական և բնակլիմայական պայմանները, պատմամշակութային ենթագոտիները: Ժամանակագրական տեսանկյունից առանձնացվելու են քարի դարի, պղնձի, բրոնզի դարերի, վաղ երկաթի և Ուրարտուի, վաղ հայկական - անտիկ, միջնադարի շրջափուլերը, որոնք ուսումնասիրվելու են առանձին աշխատանքային խմբերի կողմից: Յուրաքանչյուր խումբ կենտրոնանալու է կոնկրետ հուշարձանի/ հուշարձանախմբի նյութի վրա: Կատարվելու են տվյալ հուշարձանին վերաբերող միջդիսցիպլինար ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքները դիտարկվելու են միասին, նույն համատեքստում` համընդհանուր տիպի եզրակացությունների համար: Նախագծի կատարման հետևանքով ստացված արդյունքները իրենցից կներկայացնեն ինչպես կոնկրետ գիտական, այնպես էլ դիդակտիկ արժեք:  Նախատեսվող արդյունքները կարող են լինել` հնագիտական պեղումների կազմակերպում Հայաստանում, հայտնաբերված նոր հնագիտական հուշարձանների ուսումնասիրություններ, նյութի վերականգնում և կոնսերվացում, ֆիզիկա-քիմիական դիագնոստիկա, մարդու կողմից բնական ռեսուրսների օգտագործման գործընթացներին առնչվող տվյալների բազայի ստեղծում և բազմաբնույթ քարտեզների կազմում, օրինաչափությունների բացահայտում և վերլուծություն, հնագիտական հուշարձանների պարբերացմանը և ժամանա­կագրությանը առնչվող հարցերի ճշգրտում, մշակված նյութի հրատարակում` տեղական և արտասահմանյան պարբերականներում, համալսարանի թանգարանային ֆոնդի համալրում, ձեռք բերված տվյալների օգտագործում դիդակտիկ նպատակներով` հնագիտության դասավանդման մեթոդների կատարելագործման համար:

 

Լաբորատորիայի վարիչն է  պ.գ.դ. Հայկ Ավետիսյանը:


ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
Հեռ.` + 37410 55 42 82
Էլ-փոստ` info@armin.am, mh@armin.am

© ԵՊՀ Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտ
tours.am