Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 Սահյան Համո (Գրիգորյան Հմայակ Սահակի, 14.4.1914, գյուղ Լոր (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) - 17.7.1993, Երևան), բանաստեղծ։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1939)։ 1937-38-ին աշխատել է «Սիսիանի հարվածային», 1939–1941-ին՝ «Խորհրդային գրող» (Բաքու), 1951-54–ին՝ «Ավանգարդ», 1954-55-ին՝ «Ոզնի» պարբերակներում, 1965-67-ին՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր։ Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են 1930-ական թթ.. սակայն համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությունը։ 

Տե´ս նաև...