Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՉԱՐԵՆՑ (Սողոմոնյան) Եղիշե Աբգարի (13.3. 1897, Կարս - 27.11.1937, Երևան, անհատի պաշտամունքի զոհ), բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ: Սովորել է Կարսի հայկական, ապա՝ ռուսական ռեալական դպրոցներում (1908-12), Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում (1916-1917), 1922-ին, իբրև ունկնդիր, ընդունվել է Մոսկվայի Վ. Բրյուսովի ղեկավարած բարձրագույն գրական-գեղարվեստական ինստիտուտը, սակայն ուսումը կիսատ է թողել: 1924-ի նոյեմբերի 20-ից մինչև 1925-ի հուլիսը եղել է արտասահմանում: 1926-28-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի, «Նորք» ամսագրի խմբագրություններում, 1928-35-ին՝ Հայպետհրատում:

Տե´ս նաև...