Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Հանրագիտարան >> Հայագիտական հանրագիտարան >> Ալեքսանդրապոլի պայմանագիր

Ալեքսանդրապոլի պայմանագիր 1920: Ստորագրվել է դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև Ալեքսանդրապոլի կոննֆերանսի ավարտից հետո (1920): Պաշտոնապես կոչվել է «Հաշտության պայմանագիր Թուրքիայի և Հայաստանի միջև»: Բաղկացած է 18 հոդվածից: 1-ին հոդվածով պատերազմը Թուրքիայի և Հայաստանի միջև հայտարարվում էր ավարտված: Երկրորդ` որոշվում էին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանները: Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը (ավելի քան 20.7 հզ. ք. կմ.), իսկ Նախիջևանի, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով հաստատվելու էր հատուկ վարչություն:

Տե՛ս ավելին: