Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Բաղրամյան Մովսես (ծ. և մ. թթ. անհայտ), XVIII դ. 2-րդ կեսի հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, լուսավորիչ։ Նախնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայում։ Ապրել է Ռուսաստանում, 1762-1767-ին Հովսեփ էմինի հետ եկել է Կովկաս՝ թուրք-պարսկական լծի դեմ Հայաստանում ապստամբական շարժում կազմակերպելու նպատակով։ Սակայն համոզվելով, որ Հայաստանն ազատագրելու էմինի ծրագրերն անիրագործելի են, հեռացել է և 1768-ից հաստատվել Հնդկաստանի Մադրաս քաղաքում, որտեղ Շահամիր Շահամիրյանի հետ հիմնադրել է Մադրասի քաղաքական խմբակը (1770-ական թթ.)։
Շատ դիտել են
Նորություն
25/01/12
2012Թ-Ի ԱՌԱՋԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄԴիտումներ - 5491