Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Պետրոսյան Վահրամ

Կրթություն

Պետրոսյան ՎահրամԵրևանի Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտի Պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության և իրավագիտության բաժին (1989 - 1994 թթ.) Դիպլոմ Ա N 014007 (1994թ.) Պատմաբան, իրավագետ

ՀՀ ԳԱԱ, Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, Թուրքագիտության բաժին (1994 - 1997թթ.) Պատմաբան - արևելագետ

Պատմական գիտությունների թեկնածու 1998 թ. Դիպլոմ Ա N 00550 

Կրթությունն ու մասնակցությունը կրթական ծրագրերին արտերկրում

Ա.1997 թ. Մայիս - հունիս - Վուստրոուի (Գերմանիա) Կոնֆլիկտների Կարգավորման Կենտրոն, Ռազմական Կոնֆլիկտների և Կոնֆլիկտների կարգավորման մասնագիտական դասընթացներ 

Բ. 1997 թ. սեպտեմբեր - հոկտեմբեր - Մարդու իրավունքների միջազգային դպրոցի մասնագիտական դասընթացներ, կազմակերպված Մարդու Իրավունքների Հելսինկիի Ֆոնդի կողմից’ Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ, Վարշավա(Լեհաստան)

Գ. 1999 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր-Գիտահետազոտական աշխատանք Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի Համալսարանի Միջազգային Հարաբերությունների Կենտրոնում 

Դ. 2000 թ. հունիս - հուլիս - Գիտահետազոտական աշխատանք ԱՄՆ-ի գիտական կենտրոններում Ֆուլբրայթ Ծրագրով (ԱՄՆ-ի Պետական Դեպարտամենտի հովանավորությամբ), թեման` «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերակայությունները», 

Ե. 2004 թ. հունվար - ապրիլ - Օտար լեզվի կատարելագործում, միջմշակութային հաղորդակցության դասընթացներ և գիտական աշխատանք («Հնդկաստանա-Չինաստանյան հարաբերությունները և սահմանային խնդիրները») Հայդարաբադի (Հնդկաստան) Անգլերենի և Օտար Լեզուների Կենտրոնական Համալսարանում, ինչպես նաև «Օսմանիա» Համալսարանում 

Զ. 2009 թ. հոկտեմբեր - նոյեմբեր - Առաջնորդների ամերիկյան փորձագիտական ծրագիր` «ԱՄՆ-ի ներքին արտաքին քաղաքականության հենասյուները» (ԱՄՆ-ի Պետական Դեպարտամենտի հովանավորությամբ)

Գիտական աստիճան

Պատմական գիտություննների թեկնածու, դոցենտ

Աշխատանքային փորձ

1989 թվականից մինչև այսօր

Կարդացվող դասընթացներ

Միջազգային հարաբերությունների պատմություն (Նորագույն շրջան),

Ժամանակակից կոնֆլիկտներն ու կոնֆլիկտների կարգավորման մեխանիզմները,

Երկրագիտություն (Անգլիախոս երկրների պատմությունը, ավանդույթներն ու սովորույթները) 

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներ,

Մերձավոր ու Միջին Արևելքի հետազոտություններ (Քրդագիտությունª Քրդական խնդիրը տարածաշրջանային անվտանգության համատեքստում, թուրքագիտություն և թյուրքագիտություն« Իսրայել ու հրեական հետազոտություններ, Իրաք)

Միջազգային հակամարտություններ և հակամարտությունների կարգավորում) 

Ամերիկագիտություն

Միջազգային հարաբերությունների տեսություն 

Տարածքային խնդիրներ և Իռռեդենցիզմ

Մասնակցությունը դրամաշնորհների

Արտասահմանյան գրեթե բոլոր գործուղումներն ու գիտական այցերն իրագործվել են տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների ու հիմնադրամների դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ 

Լեզուներ

Հայերենի, ռուսերենի, անգլերենի և թուրքերենի լավ իմացություն,

Եբրայերենի ու քրդերենի կուրմանջի բարբառի տարրական իմացություն 

Մասնագիտական անդամակցություն

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի խորհրդի և գիտական խորհրդի անդամ

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի խորհրդի և գիտական խորհրդի անդամ

ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի անդամ

«Լրատու» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ

Պարգևներ

1998 թ. Սահմանապահ զորքերի մեդալ 

1997 թ. Երիտասարդ արևելագետների կոնֆերանսի լավագույն զեկուցումների մրցանակ

2005 թ. Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանատան շնորհակալագիր

2009 թ. ԵՊՀ ոսկե մեդալ

2010 թ. «Անդրանիկ Օզանյան» ոսկե մեդալ (ՀՀ Պաշտպանության նախարարություն)

2010 թ. ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում 

2011 թ. «Երկրապահ» մեդալ (ԵԿՄ)