Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 Վանի հերոսամարտ 1915, Վան քաղաքի և շրջակա գյուղերի հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրք ջարդարարների դեմ ապրիլ-մայիսին: Աոաջին համաշխարհային պատերազմի սկզբին թուրքական իշխանությունները կազմակերպեցին Վանի նահանգի հայ բնակչության զանգվածային կոտորած: Կովկասյան ճակատում պարտություն կրած թուրքական զորքերը, նրանց միացած քուրդ հրոսակախմբերը և մահմեդական խառնամբոխը դաժանորեն սպանում Էին հայերին, թալանում նրանց ունեցվածքը, ավերում հայ շեները: Վանի նահանգի մի շարք գավառներում (Շատախ, Հայոց ձոր, Արճեշ. Թիմար, Ալջավազ և այլն) հայերը կազմակերպեցին ինքնապաշտպանություն՝ համառ մարտեր մղելով թշնամու դեմ: Ամենաերկարատևն ու արդյունավետը եղավ Վանի հերոսամարտը: Տե՛ս ավելին: