Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՉՄՇԿՅԱՆ Գևորգ Հարությունի [7(19) 3.1837, Թիֆլիս - 28 12.1915, Պետրոգրադ], դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ: Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից և առաջատարը: Ս. Չմշկյանի ամուսինը: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1847-50), ավարտել Ռուսական հողաչափական ուսումնարանը (1854): Բեմելը՝ 1863-ին, Թիֆլիսում: 1863-77-ին Չմշկյանը  պայքարել է գեղարվեստական բարձրարժեք խաղացանկի, ռեալիստական ուղղության և բեմը արդի հասարակական խնդիրներին ծառայեցնելու համար, համագործակցել Գ. Սունդուկյանի հետ, դարձել նրա պիեսների առաջին բեմադրողն ու գլխավոր դերակատարը: Նա առաջինն է կապ ստեղծել արևելահայ և արևմտահայ թատրոնների միջև, թատերական գործունեություն ծավալել արևելահայ գավառներում: Տե՛ս ավելին: