Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՉԹՉՅԱՆ Գեղունի Հովհաննեսի (ծ. 30.8.1929, Լենինական), կոմպոզիտոր: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980): Պրոֆեսոր (1990): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1953): 1971-ից դասավանդում Է նույն կոնսերվատորիայում: Գրել է Բալետային սյուիտ (1954), «Յոթ մանկական սիմֆոնիկ պատկերներ» (1964), «Բարի լույս» նախերգանքը (1967, Համամիութենական մրցույթի 1-ին մրց.՝ 1968, Մոսկվա), «Հայաստան» կամերային սիմֆոնիան (1988) և այլն: Տե՛ս ավելին: