Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ԽԱՉԱՏՐՅԱՆ Արամ Եղիայի (Իլյիչ) [06.06). 1903, Թիֆլիս - 1.5.1978, Մոսկվա, թաղված է Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում], կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ԽՍՀՄ (1954), ՀԽՍՀ (1955), ՎԽՍՀ (1963), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիայի (1963), արվեստագիտության դոկտոր (1965): Սոցիալական աշխատանքի հերոս (1973): Ս.Ե. Խաչատրյանի եղբայրը: Ավարտել Է Մոսկվայի կոնսերվատորիան (1934) և ասպիրանտուրան (1936): 1957-ից՝ ԽԱՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար: 1950-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվ. Երաժշտական մանկավարժական ինստիտուտում (պրոֆ.՝ 1952-ից): Խաչատրյանը XX դ. մեծագույն կոմպոզիտորներից է, մեծապես ազդել է հայ և Արևելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ճանաչման արժանացրել հայ ազգային երաժշտարվեստը: Դեռևս ուսանող, տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ժողովրդական երգեր, գրել «Պար» ջութակի և դաշնամուրի (1929), «Պոեմ» (1929), «Տոկկատ» (1932)՝ դաշնամուրի համար, Դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո (1932), «Պարային սյուիտ» սիմֆոնիկ նվագախմբի Իամար (1933): Խաչատրյանի 1930- ական թթ. ստեղծագործությունները հավաստել են հայկական երաժշտարվ֊եստի զարգացման նոր շրջանը: Տե՛ս ավելին: