Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՔՈՉԱՐ (Քոչարյան) Երվանդ Սիմոնի Թիֆլիս 15(27).6.1899, Թիֆլիս - 22.1.1979, Երևան], նկարիչ, քանդակագործ: ՀԽՍՀ (1965), ԽՍՀՄ (1976) ժող. նկարիչ: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1918), միաժամանակ սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում (1915-18), Մոսկվայի Ազատ գեղարվեստի արվեստանոցների վերջին կուրսում (1918-19): 1919-ին նկարչություն է դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում (բացել է առաջին անհատական ցուցահանդեսը), 1921-ին՝ բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում: Քոչարի 1919-22-ի գեղանկարներին բնորոշ են ռացիոնալիզմը, ուժեղ, զգայական ձգտումը պլաստիկ ծավալային ձևին, սիմվոլիկ մտածելակերպը («Կշռաքարերով նատյուրմորտ», 1918, Ռուսական թանգարան, Ս. Պետերբուրգ, «Ջութակ», 1919, «Ձվաձև նատյուրմորտ», «Ըմպանակով կինը», երկուսն էլ՝ 1920, ՀԱՊ, ևն): 1922-ին եղել է Կ. Պոլսում, Վենետիկում (մի քանի դիմաքանդակների համար՝ արծաթե մեդալ), ապա՝ Ֆլորենցիայում, Հռոմում, 1923-ից՝ Փարիզում, որտեղ ստեղծագործել և ցուցադրվել է նշանավոր սալոններում: Այդ շրջանի գործերում («Ղազարոսի հարությունը», 1923, «Տեսիլք», 1924, մասն, հավաքածու, Երևան, «Սրճարան», 1925, «Բանաստեղծը», 1924, «Պտուղներով հուրին», 1926, վերջին երկուսը՝ ՀԱՊ) նկատելի է ժամանակակից հոսանքների ոճերի ու ձևերի համադրումը, որի հանրագումարն է «Ընտանիք-սերունդներ» (1925, ՀԱՊ) կտավը: Տե՛ս ավելին: