Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

  Սարգիս Պիծակ (ծ. և մ. թթ. անհտ), մանրանկարիչ և գրիչ, XIV դարի կիլիկյան գրքարվեստի խոշորագույն վարպետ: Ապրել և ստեղծագործել է Կիլիկյան Հայաստանի նշանավոր կենտրոններ Սիսում, Սկևռայում, Դրազարկում, Կոպիտառում, Փոս անապատում: Ունեցել է համահայկական համբավ: Այդ են վկայում նրա պատվիրատուները ոչ միայն Կիլիկիայից, այլև՝ Մեծ և Փոքր Հայքի տարբեր վայրերից: 1320-ին նրան է հանձնարարվել ավարտել «Ութ մանրանկարիչների Ավետարան»-ի ձևավորումը: Սարգիս Պիծակի «Արքունական Ավետարանը» (1336, Մատենադարան, ձեռ.դ 5786) Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում դարձել է պաշտամունքի առարկա, իսկ «Բժշկության Ավետարան»-ին (1353, Մատենադարան, ձեռ. դ 6795) վերագրվել է հրաշագործ ուժ:

Տե՛ս ավելին: