Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 Սևանավանք, Սևանի  անապատ, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը՝ 305-ին, Սևանա լճի կղզում (այժմ՝ թերակղզի) և հեթանոսական մեհյանի տեղում կառուցել Ս. Հարություն եկեղեցին: IX դ. Սևանի վանական կյանքի վերածնունդը կապված է Մաշտոց Եղիվարդեցի վարդապետի (ապագա կաթողիկոս Մաշտոց Ա Եղիվարդեցի) գործունեության հետ: Նա հիմնել է Ս. Առաքելոց միաբանությունը և 874-ին Իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու դուստր, Սյունիքի Վասակ Գաբուռ իշխանի կին Մարիամի միջոցներով կառուցել Ս. Կարապետ և Ս. Առաքելոց եռախորան, խաչաձև գմբեթավոր եկեղեցիները (դրանք այն 30 եկեղեցիներից էին, որ իշխանուհին ուխտել էր կառուցել իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին): Հվ-արլ. անկյունում ավանդատնով Ս. Առաքելոց եկեղեցին ունի տրոմպային փոխանցումով կառուցված 8-նիստ թմբուկով գմբեթ, իսկ Ս. Աստվածածին եկեղեցին արլ.կողմում ունի երկու ավանդատներ, որոնցից հս-արլ. հավելվել է հետագայում:

Տե՛ս ավելին: