Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 Տաշյան Հակովբոս [Թաշճյան Փրանկիսկոս Մելքոնի, 25.10.1866, գ. Արծաթի (Կարինի գավառ) – 3.2.1933, Վիեննա], ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ: Նախնական կրթությունն ստացել է Կարինի ծխական դպրոցում, 1880-ի ամռանը հաճախել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանը, աշակերտել Հ. Գաթըրճյանին, ապա ուսանել Վիեննայի Մխիթարյանների ընծայարանում: 1883-ին ստացել է Հակովբոս անունը, 1885-ին անդամագրվել Մխիթարյան միաբանությանը: 1889-ին ձեռնադրվել է քահանա:

Տե՛ս ավելին: