Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՈՍԿԱՆՅԱՆ Արուս Տիգրանի (Դարպասյան Արուսյակ, 28.4.1889, Կ.Պոլիս - 20.7.1943, Երևան), դերասանուհի: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935): Հ. Ա.  Ոսկանյանի կինը: Ավարտել է Կ. Պոլսի էսայան վարժարանը և ֆրանսիայի Սեն Վենսան քոլեջը: Բեմելը՝ 1908-ին, Կ. Պոլսում: 1909-ին ամուսնու՝ Հ. Ա. Ոսկանյանի հետ տեղափոխվել է Անդրկովկաս: 1909-16-ին՝ Բաքվի հայկական  դրամատիկ, խմբի (խաղացել է Հ. Աբելյանի, Հ. Զարիֆյանի, Սիրանույշի և այլ նշանավոր դերասանների հետ), 1917-21-ին՝ Թիֆլիսի արտիստական թատրոնի դերասանուհի: Տե՛ս ավելին: