Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՅԱՐԱԼՅԱՆ Գեորգի Յակովի (ծ 13.11.1927, Կիրովաբադ (այժմ՝ Գյանջա՝ Ադրբեջանում)-20.04.2011], նկարիչ:

Ավարտել Է ԵԳԹԻ (1953): Հեղինակ Է պլակատների («Չիլի», 1983, «Կրծողի էվոլյուցիան», 1986), երգիծանկարների («Վերնիշարժ». 1975, «Համերգն սկսվեց», 1985. ալբոմ, «Էշը թոռ ունեցավ», 1993, ըստ Վարդան Այգեկցու, «Ազգային ժողովում», 2001, ևն): Պատկերազարդել է մանկ. («Մանկական հանելուկներ», 1986, «Գտիր ինքդ», 1987), ձևավորել և պատկերազարդել բազմաթիվ երգիծական («Ժողովրդական սրախոսություններ», 1992, «Գյումրվա անեկդոտներ, 1993, «Եզոպոսի առակները», 1994, ևն) գրքեր, ծաղրանկարաներով հանդես եկել մամուլում («Ոզնի», «Ազգ», Երևան, «Կրոկոդիլ» (ռուս.), Մոսկվա, «Քաջ Նազար», Լոս Անջելես ևն), ստեղծել ջրաներկ բնապատկերներ:  Տե՛ս ավելին: