Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

    Տիգրան 2-րդ Մեծ: Արտաշես 1-ինը իր հաջորդներին թողել էր տնտեսապես բարգավաճ ու հարուստ և ռազմապես հզոր երկիր: Նրան հաջորդել է որդին՝ Արտավազդ 1-ինը (Ք.ա. 160-115 թթ.), որը թագավորում էր խաղաղությամբ: Ք.ա. II դարի վերջին Հայաստանը ենթարկվում է հետզհետե հզորացող հարևան Պարթևստանի Միհրդատ II թագավորի հարձակումներին: Թեև հայկական բանակը կարողանում է հետ շպրտել պարթևներին և պահպանել Հայաստանի անկախությունը, սակայն անժառանգ Արտավազդը ստիպված է լինում իր եղբորորդուն՝ Տիգրանին, պատանդ տալ պարթևներին: Այդ ժամանակ արքայազն Տիգրանը (ապագա Տիգրան II Մեծը) 20 տարեկան էր (հետևաբար նա ծնվել է մոտ Ք.ա. 140 թ.): Ապա գահ է բարձրանում Արտավազդի եղբայր Տիգրան I-ը (Ք.ա. 115-95 թթ.): 

 Տե´ս ավելին