Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ԽԱՆԶԱԴՅԱՆ Սերո Նիկոլայի ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 3-ին, Գորիս քաղաքում, մահացել է 1998 թվականի հունիսի 26-ին: Թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Գրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1972):  Սոցիալական աշխատանքի հերոս (1984): 1990-94-ին՝ Հայ գրողների միության նախագահ: Լույս են տեսել «Մեր գնդի մարդիկ» (1950), «Հողը» (գիրք 1-2, 1954-55) վեպերը, «Լալ Համազը» (1955), «Որոտանի կիրճում» (1956), «Կարմիր շուշաններ» (1958) պատմվածքների ժողովածուները, «Քարանձավի բնակիչները» (1959) վիպակը: Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961, կինոնկար՝ «Հուսո աստղ», 1978) պատմավեպը՝ նվիրված հայ ժողովրդի XVIII դարի ազատագրական շարժմանը: Տե´ս ավելին...