Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՐԱՖՖԻ (Մելիք-Հակոբյան Հակոբ Միրզայի, 1835, գյուղ Փայաջուկ (Պարսկաստանի Սալմաստ գավառ): Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ծնվել է ազնվականի ընտանիքում։ 1847-ին սովորել է Թիֆլիսի Կարապետ Բելախյանցի դպրոցում, 1852-56-ին՝ ռուսական պետական գիմնազիայում։ 1857-58-ին ճանապարհորդել է Իրանի և Թուրքիայի հայկական գավառներում. գրառել է ժողովրդի նիստուկացի, ավանդությունների վերաբերյալ տեղեկություններ։ XIX դարի 50-70-ական թթ. գրած բանաստեղծություններում, պոեմներում, վեպերում, վիպակներում («Դժոխքի կապալառուք», «Արան պատերազմի դաշտում», «Սառա», 1874, «Սալբի» (հրտ.՝ 1911), «Հարեմ») հիմնականում արտացոլել է պարսկահայ իրականությունը՝ գաղափարական ելակետ ունենալով լուսավորությունը։ Տե´ս ավելին...