
Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Հանրագիտարան >> Հայագիտական հանրագիտարան >> Կիլիկյան Հայաստանը թագավորության ժամանակաշրջանում (1198-1375 թթ.)
Կիլիկյան Հայաստանը թագավորության ժամանակաշրջանում (1198-1375 թթ.): Լևոն II-ը (1187-1219) գահակալման առաջին երեք տարիներին հարկադրված եղավ պայքարել շրջակա մահմեղական ցեղերի ոտնձգությունների դեմ: 1187 թ. գարնանը Սսի մոտ, Ռավինի դաշտում, նա գլխովին ջախջախեց Կիլիկիա ներխուժած թուրքմենական վաչկատուն ցեղերին, իսկ 1188 թ. աշնանր հարավարևելյան սահմաններից ետ մղեց Եգիպտոսի սուլթանության գորքերը: Այնուհետև զենքն ուղղելով դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք՝ 1189-1190 թթ. ընթացքում Բյուզանդական կայսրությունից և Իկոնիայի սուլթանությունից ազատագրեց Պռականա, Սելևկիա և Ատալիա բերդաքաղաքները, Կիլիկյան Հայաստանին միավորեց Իսավրիա երկրամասը, ինչպես նաև Լիկաոնիա և Պամփիլիա երկրամասերի զգայի մասը:
Շատ դիտել են
Նորություն
2012Թ-Ի ԱՌԱՋԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
25/01/12

Դիտումներ - 4976