Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՓԱՓԱԶՅԱՆ Վրթանես Մեսրոպի, ծնվել է 1864 թվականի ապրիլի 12-ին Վանում: Գրող, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչ, գրաքննադատ, գրականության պատմաբան, ազգագրագետ, խմբագիր, մանկավարժ. թարգմանիչ։ Մ. Հ. Փափազյանի որդին։ 1868-ին ծնողների հետ տեղափոխվել է Ագուլիս, որտեղ և ստացել է նախնական կրթությունը։ Սովորել է Թավրիզի Արամյան դպրոցում (1875-78), Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1878-79), ավարտել Ժնևի համալսարանի գրականության և հասարակական գիտությունների բաժինը (1894)։ Երկար տարիներ ուսուցիչ է եղել Վանում, Թիֆլիսում, Թեհրանում, Շուշիում, Բուխարեստում, Բուրսայում և այլն։ Խմբագրել է «Կռիվ» (1894), «Շավիղ» (1894-96), «Ղարաբաղ» (1911-12) թերթերը, հանդես եկել հոդվածներով և թղթակցություններով։ 1887-89-ին, Կարինում ուսուցիչ եղած տարիներին, կապեր է հաստատել ընդհատակյա հայ հայրենասիրական խմբակի հետ, ճանապարհորդել Արևմտյան Հայաստանում, 1889-ին հոդվածաշարով թղթակցել «Մշակին» («Նամակներ թուրքաց Հայաստանից»)։ Տե´ս ավելին...