Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ Գաբրիել Մկրտումի (29.6(11.7). 1825. Թիֆլիս - 16(29).3.1912, Թիֆլիս, թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը), դրամատուրգ, հասարակական գործիչ։ Հայ գրականության մեջ ռեալիզմի սկզբնավորողներից։ Սովորել է հայագետ Հ. Շահան–Ջրպետյանի դպրոցում (1832-37), Արզանյանների պանսիոնում (1838-40), Թիֆլիսի ռուսական գիմնազիայում (1840-46), ավարտել Ս. Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը (1852)։ 1853-58-ին ապրել և աշխատել է Դերբենդում։ 1858-ին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի երկաթուղային վարչությունում։ Տե´ս ավելին...