Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ԹՈԹՈՎԵՆՑ Վահան Հովհաննեսի [18.7.1894, քաղաք Մեզիրե (Խարբերդի նահանգ)-18.7.1938,Երևան], գրող: Ավարտել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանը (1907), աշակերտել է Հ. Թլկատինցուն և Ռ. Զարդարյանին: 1908-ին մեկնել է Կ. Պոլիս, 1909-ին` Փարիզ, ապա ` Նյու Յորք: 1912-ին ընդունվել է Վինսկոնսինի համալսարանը, հետևել գրականության, պատմություն և փիլիսոփայության դասընթացների: 1915-16-ին մասնակցել է հայ կամավոր շարժմանը, կռվել Անդրանիկի զորաջոկատում, եղել է նրա գրագիրն ու վարել օրագրությունը, որը 1920-ին հրատարակել է «Զօր Անդրանիկ և իր պատերազմները» վերնագրով` Արսեն Մարմարյան կեղծանունով: Տե´ս ավելին...