Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Հանրագիտարան >> Հայագիտական հանրագիտարան >> Զաքարյաննրի իշխանապետությունը

  Զաքարյանների իշխանապետությունը: XII դարում քայքայվող սելջուկյան տիրակալության դեմ Վրաստանում և Հայաստանում ծավալվեց ազատագրական պայքար, որը գլխավորում էին վրաց Բագրատունիների շուրջ համախմբվածՕրբելյանները և Արծրունի-Զաքարյանները: Վերջիններիս նախնի Խոսրով Արծրունին XI դարի երկրորդ կեսին, խուսափելով սելջուկյան նվաճողների բռնություններից, իր րնտանիքով տեղափոխվել էր Գուգարք և ծառայության մտել Տաշիր-Ձորագետի Բագրատունյաց արքունիքում; Վասալական ծառայության դիմացԿյուրիկե I Բագրատունին ( 1048-մոտ 1090) Խոսրով Արծրունուն և նրա որդի Զաքարիային շնորհել էր Խոժոռնի բերդը և շըջակա հողերը: Մեծ հեղինակություն ձեոք բերած Զաքարիայի անունով էլ Խոժոռնու Արծրունյաց իշխանատունն այնուհետև կոչվեց Զաքարյան, թեև նրա թոռները՝ Սարգիս Մեծի որդիներ Զաքւսրեն ե. Իվանեն Ամբերդի արաբաւոառ արձանագրության մեջ հիշատակված են նաև «Արծրունիներ»:

Տե´ս ավելին