Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

2018 թ. մայիսի 15-16-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին հանրապետության տարիներին» խորագրով գիտաժողով` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին և Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Համազգային հայ կրթական և մշակութային միության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ ջանքերով:

Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով  քննելու Հայաստանի առաջին հանրապետության տարիներին ձևավորված գրական-մշակութային կյանքը և դրա առանձնահատկությունները, անդրադառնալու գիտության և կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմքերին, այդ թվում՝ ձևավորվող հանրակրթական համակարգին, բարձրագույն կրթական օջախների կազմակերպմանը և դրանց կրթական գործունեությանը, գիտության տարբեր ճյուղերի զարգացմանն ու հիմնական գիտական նվաճումներին, պարբերական մամուլին և հրատարակչական գործին, նոր հայացքով արժևորելու Առաջին հանրապետության հոգևոր-մշակութային գործիչների, լուսավորիչ մանկավարժների ծավալած գործունեությունը և ձևավորված կրթամշակութային կյանքի ազդեցություններին Սփյուռքի հետագա կրթական և մշակութային կյանքի ձևավորման վրա:

Գիտաժողովին հրավիրվում են գիտնականներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։

 

Գիտաժողովի ծրագրային հանձնախմբի կազմն է.

Արամ Սիմոնյան – ԵՊՀ ռեկտոր

Աշոտ Մելքոնյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն

Արմեն Մութաֆյան – ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Փարիզ 13 համալսարանի պրոֆեսոր

Անահիտ Տեր-Մինասյան – Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան

Կարեն Խաչատրյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն

Մենուա Սողոմոնյան – ԵՊՀ գիտական քարտուղար

Մհեր Հովհաննիսյան – ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն

Գուրգեն Վարդանյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող

 

Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու հայտերի և զեկուցումների թեզիսների ընդունման վերջնաժամկետն է 2018 թ. մարտի 15-ը, իսկ  զեկույցների ամբողջական տարբերակի ներկայացման վերջնաժամկետը՝ 2018 թ. ապրիլի 1-ը:

 

Չափորոշիչներ՝

Զեկուցումները ներկայացնել էլեկտրոնային կրիչով (տեքստը` Word, նկարները` TIFF կամ բարձրորակ JPG): Զեկուցումների պատրաստման և ներկայացման լեզուն հայերենն է: Զեկուցումները պետք է ունենան ամփոփում (անգլերեն, շուրջ 300 բառ):

1. Տառատեսակը հայերեն` Sylfaen, անգլերենը` Times New Roman:

2. Տառաչափը` 12, միջտողային բացատը` 1.5:

3. Զեկուցման սկզբում դրվում են հեղինակի անունը, ազգանունը (գլխատառերով), վերնագիրը (գլխատառերով), զեկուցման վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեի անվանումը:

4. Հղումները տրվում են տողատակում` աճման կարգով, տառաչափը` 10, նշվում են աղբյուրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը:

5. Տալ հայերեն և անգլերեն 10-ական բանալի բառ:

 

Անհրաժեշտ է հայտերը և թեզիսները լրացնել՝ մուտք գործելով https://goo.gl/RgnaaD :

                    

Հարցերի դեպքում  դիմել՝

                           

ԵՊՀ

Հայագիտական հետազոտությունների

ինստիտուտ

ք. Երևան,  Ալեք-Մանուկյան 1,  ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, ընդունարան հեռ.՝(+374 60) 710092

Էլ. հասցե` instarmstud@gmail.com 

 ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Մհեր Հովհաննիսյան – ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն (կոմիտեի նախագահ)

Վիգէն Թիւֆէնքճեան – Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ անդամ, գրականագետ

Նարե Միքայելյան – Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն

Հակոբ Մուրադյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական քարտուղար

Նարինե Նուշերվանյան – ՀՀԻ սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի լաբորանտ, ասպիրանտ

ՌոբերտՍուքիասյան – ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի լաբորանտ, ասպիրանտ

 Աւետիս Ափոշեան – ՀՀԻ վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի լաբորանտ

 

 

Գիտաժողովի անցկացման վայրը՝

 

ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, Կենտրոնական մասնաշենք

5-րդ հարկ, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ: