Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

  

 

 ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Երևանի պետական համալսարանը, աջակցությամբ ՀՀ Սփյուռքի նախարարության, 2018 թ. մայիսի 25-26-ին հրավիրում են մասնակցելու «Հայաստանի Հանրապետություն - 100» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին: Գիտաժողովի անցկացման պաշտոնական լեզուներն են հայերենը, անգլերենը, ռուսերենը:



 Կազմկոմիտե

1. Յուրի Սուվարյան, Կազմկոմիտեի համանախագահ, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար
2. Արամ Սիմոնյան, Կազմկոմիտեի համանախագահ, ԵՊՀ ռեկտոր, պ.գ.դ. պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
3. Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն
4. Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն
5. Գևորգ Պողոսյան, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն
6. Արարատ Աղասյան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն
7. Սերժիկ Սրապիոնյան, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ
8. Գագիկ Ղազինյան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան
9. Ամատունի Վիրաբյան, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն
10. Վարդան Դևրիկյան, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն
11. Էդիկ Մինասյան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան
12. Պավել Ավետիսյան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն
13. Վիկտոր Կատվալյան, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն
14. Մհեր Հովհաննիսյան, Կազմկոմիտեի գիտքարտուղար, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն
15. Հովհաննես Այվազյան, Հանրագիտարանի գլխավոր խմբագիր
16. Արմեն Մարուքյան, Կազմկոմիտեի գիտքարտուղար, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ:
 
 
Գիտաժողովի զեկույցների ամբողջական տարբերակի ընդունման  վերջնաժամկետը 2018 թ. ապրիլի 6-ն է:


Հարցերի դեպքում  դիմել՝
 
 ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
 
ք. Երևան,  Ալեք-Մանուկյան 1,  ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, ընդունարան հեռ.՝(+374 60) 710092

Էլ. հասցե` instarmstud@gmail.com


Գիտաժողովի անցկացման վայրը՝

ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24 շենք (Արաբկիր վարչական շրջան)

 
Զեկույցների ներկայացման չափորոշիչները՝

  • Զեկուցումների պատրաստման և ներկայացման լեզուներն են հայերենը, անգլերենը, ռուսերենը:
  • Զեկուցումների հայերեն տարբերակները պետք է ունենան անգլերեն, իսկ անգլերեն կամ ռուսերեն զեկուցման դեպքում՝ հայերեն ամփոփում (շուրջ 300 բառ): Տառատեսակը հայերեն՝ Sylfaen, անգլերենը և ռուսերենը՝ Times New Roman:
  • Տառաչափը՝ 12, միջտողային բացատը՝ 1.5:
  • Զեկուցման սկզբում դրվում են հեղինակի անունը, ազգանունը (գլխատառերով), առկայության դեպքում՝ պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը: Ներկայացնել նաև 10 -ը բանալի բառ (հայերեն և անգլերեն):
  • Հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում են աղբյուրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում՝ նաև համարը) և էջը: