Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հայագիտական կենտրոնը 2017 թ. սեպտեմբերի 15-16-ը անցկացնում է «Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 300 տարին պատմական ուղին և ներկան» խորագրով գիտաժողով։ 

 

Գիտաժողովը կանցկացվի հետևյալ ուղղություններում՝

ՀԱԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ  ԵՎ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԹԵՄԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒՂԻՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • Նոր Նախիջևանի թեմի պատմական զարգացման  փուլերը՝ Աստրախան, Դոնի-Ռոստով (Նոր  Նախիջևան), Ղրիմ, Բեսարաբիա և Նովոռոսիա, Հյուսիսային Կովկաս, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և այլն: 
  • Հայ առաքելական եկեղեցու դերի և նշանակության արտացոլումը պատմական աշխատություններում, արվեստում,
  • Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի գիտամշակութային գործունեությունը,
  • Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի դերը հայրենիքից դուրս ազգային ինքնության և  մշակութային ժառանգության պահպանման հարցում,
  • Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը և Հայաստանը. կապը, հարաբերությունները, համատեղ գործունեությունը,
  • Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը Հայկական սփյուռքի ժամանակակից կյանքում,
  • Թեմի հոգևորականների կյանքն ու գործունեությունը,
  • Եկեղեցական արվեստը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԹԵՄԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԸ

  • հայ, օտարերկրյա քրիստոնեական կազմակերպությունների հետ,
  • այլ կրոնական կազմակերպությունների հետ,
  • հասարակական և գիտամշակութային կազմակերպությունների հետ,
  • Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը  ժամանակակից աշխարհում:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ 

  • թեմի և Ռուսաստանի հայերի  պատմության  աղբյուրները. թանգարաններ, գրադարաններ,արխիվներ,
  • Ռուսաստանի հայերի ներդրումը Ռուսաստանի ազգային մշակույթի, կրթության և գիտության, ինչպես նաև տնտեսության մեջ,
  • Ռուսաստանի հայերի ներդրումը Ռուսաստանի ազգային պատմության մեջ,
  • Ռուսաստանի հայերի տոհմածառը,
  • Հայկական արվեստը Ռուսաստանի տարածքում:  

Մասնակցության հայտը ՝ ուղարկել մինչև 2017 թ մայիսի 1-ը։

Աշխատանքային լեզուները՝ ռուսերեն, անգլերեն:

Բնակության վայրի հետ կապված ծախսերը՝ ընդունող կողմն է ամբողջությամբ վերցնում իր վրա, իսկ ճանապարհածախսը՝ ճանապարհող կողմը:

Գիտաժողովի անցակցման ժամը և այլ պայմանները կհայտարարվեն լրացուցիչ:

Հայտը պետք է ուղարկել գիտաժողովի կազմկոմիտեին` վերնագրի մասում նշելով «Գիտաժողով»։

 

Կից՝ հայտի ձևաչափը:

 

Կոնտակտային տվյալներ.

Էլեկտրոնային հասցե` info@armin.am,

հեռ.՝ 060 710092։

 

Թեզիսները պետք է ներկայացվեն Microsoft Word, A4 ֆորմատով, իսկ ծավալը չպետք է գերազանցի 2 էջը (3000 նիշ):

  • Տառատեսակը՝ Times New Roman
  • Տառաչափը՝ 12, տողատակի հղումների դեպքում՝ 9

Տեքստում պահպանել հետևյալ հերթականությունը.

  1. Հեղինակի անունը, ազգանունը, երկիրը (փակագծերում)
  2. Թեզիսի վերնագիրը
  3. Տեքստը
  4. Ամփոփում (ռեզյումե): Թեզիսների ռեզյումեն չպետք է գերազանցի 15 տողը, ներառյալ հեղինակի անունն ու ազգանունը և թեզիսի վերնագիրը: Ներկայացնել նաև ռեզյումեի անգլերեն և ռուսերեն տարբերակները

 Կազմակերպչական կոմիտեն լիազորված է հայտերի ընտրության հարցում:

  Գիտաժողովը տեղի կունենա Հայ առաքելական եկեղեցու Ռուսատանի և Նոր նախիջևանի թեմի վանական համալիրում՝ Մոսկվա, Օլիմպիական պողոտա 9 (Տրանսպորտ՝ մետրո Ռիժշկայաավտոբուս N19, երթուղային տաքսի N319 (մինչև Տրիֆոնովի և Օլիմպիականի խաչմերուկ), մետրո Դոստոեվսկայա, մետրո Մարյինա րոշա (10 րոպե)):

 

Հարգանքներով ՝ կազմկոմիտե: