Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 Երևանի պետական համալսարանը ս.թ. հոկտեմբերի 29-ին (Առնո Բաբաջանյանի անվան հայֆիլհարմոնիայի համերգային փոքր դահլիճ), 30-ին (ԵՊՀ մեծ դահլիճ) և 31-ին (գործակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ Իջևանի մշակույթի տուն) համագործակցաբար Դոնի Ռոստովի Մյասնիկյանի շրջանի վարչակազմի և Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան հայկական համայնքի հետ կազմակերպում է համառուսաստանյան և միջազգային մրցույթների դափնեկիր Դոնի հայերի <<ԱՆԻ>> համույթի համերգային ծրագիրը:

 

Ծրագրում՝   

  • հայկական ժողովրդական երգեր,

  • հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ,

  • Դոնի հայերի ազգագրական կատարումներ:

 

Գեղարվեստական ղեկավար և նվագավար՝ միջազգային մրցույթի դափնեկիր Գրիգորի Խաթլամաջյան

Խմբավար՝ Համառուսաստանյան երաժշտական միության վաստակավոր գործիչ Վարսենիկ Բայան

<<Դհոլ-զուռնա>> համույթի ղեկավար՝ Համառուսաստանյան երաժշտական միության վաստակավոր գործիչ Դաղլդյան Ա. Ս.

 

Համերգի սկիզբը՝ ժամը 19.00: 

Մուտքն ազատ է: 


Վերադառնալ