Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 Սույն թվականի նոյեմբերի 21-ից 23-ը ԱրՊՀ-ում ԵՊՀ ՈՒԳԸ և ԱրՊՀ ՈՒԳԸ ջանքերով կազմակերպվում է հայագիտության արդի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով, որին մասնակցելու համար երկու բուհերի ուսանողներն ու ասպիրանտները կարող են ուղարկել իրենց աշխատանքները մինչև նոյեմբերի 7-ը ԵՊՀ ՈՒԳԸ էլփոստի պաշտոնական հասցեով՝ sss@ysu.am:

Զեկուցումները պետք է գրված լինեն ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուներին հրատարակության տրվող հոդվածներին ներկայացվող չափորոշիչներին համապատասխան (չափորոշիչները տե՛ս ՈՒԳԸ կայքում` ssspub.ysu.am կամ հետևյալ հղմամբ): Բովանդակային առումով աշխատանքները կարող են առնչվել հայագիտության տարաբնույթ խնդիրների՝ հայոց պատմության, հայոց լեզվի և գրականության հիմնահարցերից մինչև անգամ Հայաստանում բնական գիտությունների զարգացման պատմություն և ներկա միտումներ (որպես Հայաստանի զարգացման գրավական):

Աշխատանքն ուղարկելիս նամակի վերնագրային հատվածում գրել «Հայագիտական գիտաժողովի մասնակցության հայտ» արտահայտությունը:


Վերադառնալ