Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 2015 թ. հունվարի 27-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում Երևանի պետական համալսարանի՝ Սփյուռքի հայկական կրթոջախների հետ տարվող գործակցության ծրագրերի շրջանակում, որը իրականացվում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կողմից, կնքվեց պայմանագիր համալսարանի և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքի միջև: Այն թվով երրորդն էր. նմանօրինակ պայմանագրեր են կնքվել նաև Բեյրութի Մեսրոպյան վարժարանի և Լիբանանի Հայոց թեմի առաջնորդարանի հովանու ներքո գործող ազգային վարժարանների հետ: Պայմանագրի շրջանակներում փորձելու ենք Դպրեվանքի շրջանավարտներին համալսարանի հայագիտական ֆակուլտետների բակալավրիատ ընդունվելու հնարավորություն ընձեռել: Նախքան այս պայմանագիրը՝ նման գործընթացը բավականին խոչընդոտներ ուներ, որոնք հիմնականում կապված էին Լիբանանում Դպրեվանքի կարգավիճակի հետ: Պայմանագրի շրջանակում գործակցության այլ կետեր ևս ներառված են, որոնք նպատակ ունեն ԵՊՀ-ն ներկայանալի դարձնել Դպրեվանքի աշակերտաուսուցչական կազմի համար. տրամադրվելու է մասնագիտական ուսումնամեթոդական գրականություն, աշխատանքներ են տարվելու տեղում մասնագետների վերապատրաստման և այլ հարցերի շուրջ:


 


Վերադառնալ