Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքը՝ armeniangenocide100.orgԿայքը գործում հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով և բաղկացած է Ցեղասպանություն, Ճանաչում, Պատմիր քո պատմությունը, Նորություններ, Գրադարան բաժիններից: Կայքը այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, դրանց անցկացման ժամանակացույցին, ընթերցելու շուրջ 100 տարի առաջ հայկական և արտասահմանյան մամուլում Ցեղասպանության վերաբերյալ տպագրված հոդվածներ և այլ նյութեր, «Պատմիր քո պատմությունը» բաժնում պատմելու ընտանիքի, նախնիների, ականատեսների պատմությունները Հայոց ցեղասպանության մասին: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանի կարծիքով «Պատմի՛ր քո պատմությունը» բաժինը որ միայն առիթ է մեծերի համար՝ սերունդներին պատմելու իրենց ընտանիքին առնչվող հանցագործության մասին, այլ նաև կարող է օգնել աշխարհասփյուռ հայությանը՝ գտնելու Ցեղասպանության հետևանքով կորցրած իրենց ազգականներին: «Ճանաչում» բաժնում տեղ է հատկացվել այն պետություններին ու միջազգային, մարդասիրական, հասարակական կազմակերպություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Իսկ «Գրադարան» բաժնում հնարավոր է գտնել հարուստ ֆոտոարխիվ, վիդեոարխիվ, թեմատիկ նյութեր և գրքեր: Պաշտոնական կայքի շնորհանդեսը տեղի է ունեցել Երևանում ս.թ. հունվարի 30-ին:


Վերադառնալ