Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

Փետրվարի 25-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում անվանի պատմաբաններ Հովիկ Մելիքսեթյանի և Վալտեր Դիլոյանի 80-ամյակներին նվիրված հոբելյանական նիստ էր: Ներկա էին ֆակուլտետի ուսանողները, ինչպես նաև պատմաբաններին մտերիմ մարդիկ:ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, << Բանբեր Երևանի համալսարանի>> ամսագրի խմբագիր Հրաչիկ Միրզոյանը, պատմության ֆակուլտետի դասախոսները պատմում էին պրն. Դիլոյանի և պրն. Մելիքսեթյանի հետ կապված հետաքրքիր, նաև ծիծաղելի դեպքեր, որոնցում արտացոլված էին երկու անվանի հայագետների մարդկային վեհ հատկանիշները: <<Նրանք, որպես համալսարանականներ, նվիրված էին իրենց գործին: Եղել եմ Հովիկ Մելիքսեթյանի ուսանողը և աշխատել եմ Վալտեր Դիլոյանի հետ: Նրանք կոչված էին լինելու դասախոս: Եվ դասախոսների, և ուսանողների հետ իրենց աշխատանքում եղել են ազնիվ: Երկուսն էլ իրենց հետքն են թողել` որպես մանկավարժ, պրոֆեսոր, որպես մարդ>>,- ասաց Արամ Սիմոնյանը:

Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ներկայացրեց պատմաբանների կենսագրությունը, ձեռքբերումները: Այնուհետև անմիջական մթնոլորտում ռեկտորը, դասախոսները հիշում ու պատմում էին Հովիկ Մելիքսեթյանի և Վալտեր Դիլոյանի մասին: Հուշերը, որ այդքան ոգևորել էին հավաքվածներին ու ջերմ մթնոլորտ ստեղծել, այնքան տպավորիչ էին, որ նույնիսկ պրն Դիլոյանի և պրն. Մելիքսեթյանի սաները լինելու բախտին չարժանացած ներկա ուսանողները նիստի ավարտին, կարծես, արդեն անձնապես ծանոթ էին մեծ դասախոսների հետ:

 

<< Շատ հաճելի է, որ Պատմության ֆակուլտետը հիշում է իր մեծերին: Նրանք գրում էին քաղաքական կապանքների մեջ. այնպիսի պայմաններում, երբ դժվար էր գրել ճշմարտությունը: Առանց 50-60-ական թվականների պատմագիտական ուժեղ դպրոցի մենք այսօր չէինք կարող գրել ժամանակակից պատմությունը>>,- նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալտեր Դիլոյանը ծնվել է 1930թ. հունիսի 17-ին Նոր Բայազետում (այժմ` Գավառ): 1947թ. ընդունվել և 1953-ին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1953-1954թթ. ուսանել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանին առընթեր հասարակագիտական գիտությունների դասախոսների պատրաստման դասընթացներում: 1955-1961թթ. աշխատել է ԽՍՀՄ ԳԼԱՎԼԻՏ-ում: 1962թ. վերադարձել է Երևան և սովորել ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում:1963թ. Վ.Դիլոյանը պաշտպանել է թեկնածուական, 1974-ին` դոկտորական ատենախոսություն: 1977թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1963-ից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում նախ` որպես կրտսեր, ապա` ավագ գիտաշխատող: 1971-ից անցել է գիտամանկավարժական աշխատանքի` ղեկավարելով Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնը: 1979թ. տեղափոխվել է ԵՊՀ և մինչև 1998թ. ղեկավարել ընդհանուր պատ-մության ամբիոնը, այնուհետև եղել նույն ամբիոնի պրոֆեսոր: Վ.Դիլոյանը հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների, մենագրությունների, որոնք նվիրված են միջին դարերի և նոր շրջանի պատմության տարաբնույթ խնդիրներին: Դրանք հրատարակվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում` հայերեն, ռուսերեն, անգլերեն: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Մելիքսեթյանը ծնվել է 1931թ. հունվարի 15-ին Թումանյանի շրջանի Շնող գյուղում: 1949թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1954թ.` ԵՊՀ պատմության ֆակուլտետը: Նույն թվականին ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրա: 1958թ. աշխատել  է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում:

 

1962թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1966թ. նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1963թ. դասախոսական աշխատանքի է անցել ԵՊՀ պատմության ֆակուլտետում` նախ որպես ավագ դասախոս, ապա` դոցենտ: 1986թ. Հ. Մելիքսեթյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1989թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:1988թ. ընտրվել է ԽՍՀՄ ժողովուրդների պատմության ամբիոնի վարիչ, իսկ 1992-ից մինչև կյանքի վերջը գլխավորել է ԵՊՀ նոր և նորագույն պատմության ամբիոնը:

 

Իր գիտական ու հանրային գործունեությամբ Հ.Մելիքսեթյանը նպաստել է Սփյուռքում հայապահպանման, հանրապետության կյանքին Սփյուռքին հաղորդակից դարձնելու, հայրենիքի հետ սերտ կապերի հաստատման շնորհակալ գործին:


Վերադառնալ