Ս.թ. հունիսի 18-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանության պատմական, միջազգային, իրավական, մշակութային և արվեստի հիմնահարցերը» գիտաժողով: Այն կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ (տե՛ս genocide100.ysu.am): Գիտաժողովում ընդգրկված են ԵՊՀ միջազգային հարաբերությունների, իրավագիտության, պատմության, արևելագիտության և ժուռնալիստիկայի ֆակուլտետները: Հայոց ցեղասպանությանը վերաբերող մի շարք հարցեր զեկուցողների կողմից կմեկնաբանվեն պատմական, միջազգայինիրավական, մշակութային տեսանկյուններից՝ ներկայացնելով առաջացած խնդիրներն ու հնարավոր հեռանկարները

Կից՝ գիտաժողովի ծրագիրը: