Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտն ու Պատմության ֆակուլտետը կազմակերպել են Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա  ս.թ. սեպտեմբերի 17-ին: Խնդրում ենք Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը և զեկուցման հիմնադրույթները ուղարկել մինչև ս.թ. սեպտեմբերի 14 info@armin.am հասցեով:

Այն կանցկացվի ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում (ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, մուտքը՝ Իրավագիտության ֆակուլտետից), սկիզբը՝ 09.30:

 

Կից՝  մասնակցության վերաբերյալ հայտը, զեկուցման հիմնադրույթների չափորոշիչները և ծրագիրը: