Ս.թ. դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Սփյուռքի «Հայոց պատմություն» դպրոցական դասագրքերի պատրաստման շուրջ հերթական նիստը: Ներկա էին ոչ միայն դասագրքերի պատրաստման հեղինակային ողջ կազմը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ, այլ նաև Լիբանանից ժամանած տեղի հանձնախմբի ներկայացուցիչներ Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան տնօրեն Հակոբ Հավաթյանը և Արսլանյան ճեմարանի տնօրեն Տիգրան Ճինբաշյանը: Քննարկման ընթացքում իրականացվել են դասարանների թեմատիկ ծրագրերի քննարկումներ, ինչպես նաև հստակեցվեցին վերջնաժամկետները, երբ լիբանանյան գործընկերներին կներկայացվեն առաջին դասագրքերը: