ՀՀԻ փոխտնօրեն Մ. Հովհաննիսյան    ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Վ. Պողոսյան
 ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի գիտ. աշխ. Ա. Սաֆարյան   ՀՀԻ հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Հ. Ավետիսյան 

 

 Ս.թ. փետրվարի 29-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի  գիտական խորհրդի № 2/2016 նիստը: Օրակարգային հարցերում ընդգրկված էին ՀՀԻ 2015 թ. գործունեության հաշվետվության, ՀՀԻ իրականացվելիք գիտաժողովների և գիտակրթական այլ կառույցների կազմակերպած գիտաժողովներին մասնակցության, ՀՀԻ ասպիրանտական տեղերի հատկացման, Հնագիտության լաբորատորիայի ավագ գիտ. աշխատող պ.գ.թ. Տ. Վարդանեսովայի «Культура хачкаров IX-XIII вв. Арагацотна и Котайка» մենագրության տպագրության երաշխավորման և այլ թեմաներ: Զեկուցեցին ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, Հնագիտության լաբորատորիայի ղեկավար Հայկ Ավետիսյանը, դիտարկումներով ու հարցադրումներով հանդես եկան ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Վարուժան Պողոսյանը, հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանը, ավագ գիտ. աշխատող Ալեքսանդր Սաֆարյանը՝ առաջադրելով խնդիրներ, որոնք ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ տնօրեն Արամ Սիմոնյանի հավաստմամբ կարճ ժամանակում լուծումներ են պահանջում: Քննարկման ներկայացրած թեմաներն ու խնդիրները իրենց լուծումը կգտնեն և հաստատման կներկայացվեն ՀՀԻ գիտական խորհրդի հաջորդ նիստին