Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

   

     Ս.թ. մայիսի 26-ին կայացավ Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը: Օրակարգային տարբեր հարցերի քննարկումից հետո հնչեց գիտական զեկուցում. «ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետազոտական աշխատանքները» զեկուցմամբ հանդես եկավ ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: Գիտխորհրդին ներկայացվեց ինստիտուտի բաժինները, լաբորատորիաները, դրանց գործունեության ուղղությունները, տպագրած գիտական հրատարակությունները: Կարևորվեց Հայ սփյուռքի համայնքների հետ համագործակցությունը, համատեղ իրականացված ծրագրերը, ապա նշվեց, որ նախատեսվում է ընդլայնել ինստիտուտի գործունեությունը նոր ուղղությունների շրջանակում: ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ տնօրեն Արամ Սիմոնյանը, կարևորելով ինստիտուտի գործունեությունը, հավելեց՝ «Ինստիտուտի ստեղծմամբ մեզանում հայագիտական հետազոտությունների որակական փոփոխություն է տեղի ունեցել, հատկապես վիրտուալ տիրույթում և քաղաքական հայագիտության ոլորտում: Մենք ունենք լավ ձեռքբերումներ, որոնցով կարող ենք հպարտանալ. շուրջ 8 տասնյակ հրատարակությունների մեծ մասը ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն են, մեծ թիվ են կազմում նաև քարտեզները: Մեծ առաջընթաց ունենք նաև մագիստրոսական ծրագրերի, ինչպես նաև երիտասարդ կադրերի պատրաստման, գիտաշխատողների՝ գիտական հետազոտությունների մեջ ընդգրկելու հարցերում»:


Վերադառնալ