Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

     
     

 

  Սույն թվականի սեպտեմբերի 16-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, գերմանացի ականավոր ցեղասպանագետ Ռոլֆ Հոսֆելդի և Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու հետազոտական կառույցների միջև առաջիկա համագործակցության հեռանկարների, գիտահետազոտական աշխատանքներ կատարելու շուրջ ծավալված մի շարք խնդիրներ:

Այնուհետև Ռ. Հոսֆելդը ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» և «Հայագիտություն» մագիստորոսական ծրագրերի ուսանողների համար կարդաց դասախոսությունը, որը ամբողջովին նվիրված էր «Լեփսիուսի տան» գործունեությանը:
Նա ներկայացրեց Գերմանիայի Պոտսդամի արվարձանում տեղակայված Լեփսիուսի տունը: Խոսեց գերմանացի մեծ հումանիստի, փիլիսոփայի հայանպաստ գործունեության մասին: Ներկայացրեց 2011-ի մայիսից ի վեր «Լեփսիուսի տան»՝ իբրև «Ցեղասպանությունների ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոն»-ի այս տարիների կատարած գիտական ուսումնասիրությունները:
Հոսֆելդի խոսքով՝ Լեփսիուսի կատարած աշխատանքն առավել գնահատելի է հատկապես նրանով, որ նա սոսկ ուսումնասիրող չի եղել, այլ հենց ցեղասպանության տարիներին մաքառող մարտիկ, ով Եվրոպայով մեկ թմբկահարում էր հայերի հետ կատարվող դժբախտություններն ու օգնություն ցուցաբերելու գործնական քայլեր կատարում:
Դասախոսության վերջում ուսանողները բանախոսին ուղղեցին տարբեր հարցեր, ներկաների միջև ծավալվեց ակտիվ քննարկում:
Հավելենք, որ 2015 թ. ԵՊՀ ՀՀԻ-ին ստանձնեց Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոլֆ Հոսֆիլդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն» գրքի թարգմանության աշխատանքները:

Վերադառնալ