Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

2016 թ. օգոստոս 31-ից սեպտեմբեր 10-ը Երևանի պետական համալսարանի՝ մասնավորապես Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը՝ իբրև կառույցի նախաձեռնող ստորաբաժանում,  իրականացրեց հերթական հետաքրքիր նախագիծը: Ծրագրի իրականացմանը իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև համայնքի նախագահ Համայեակ Ուստյանը, միջազգային կապերի գծով համայնքի նախագահի տեղակալ Մարկոս Կեսյանը:

Ծրագրի նպատակների և հետագա քայլերի կարևորության մասին ներկայացրեց ՀՀԻ փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը:  «Նշեմ, որ ծրագրի իրականացման գաղափարը ծնվեց Լիբանան կատարած մեր նախորդ այցերի շրջանակներում, և ԵՊՀ-ն հանդիսացավ կապակցող կառույց տարբեր համայնքների միջև, այս պարագայում՝ Սոչիի հայակական համայնքի և Լիբանանի հայկական համայնքի միջև՝ ակտիվացնելու, զարգացնելու միջմշակութային, կրթական կապի ձևավորմանը նպաստող միջոցառումները»,-նշեց Մ. Հովհաննիսյանը:  

Ըստ նրա՝ նախաձեռնության նպատակն  է նաև խրախուսել  երիտասարդության  միջև կապը  և այդ կապի հիմքում դնել առողջ կրթական, մշակութային խնդիրներ: Հավելենք, որ ծրագրի մասնակից Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի աշակերտուհի Կարին Թերզյանը նախ այցելեց Երևան և 2 օր շարունակ ծանոթացավ ԵՊՀ գործունեությանը, այցելեց տարբեր ֆակուլտետներ, ծանոթացավ ՀՀԻ գործունեությանը, կիթական նախագծերին: Այնուհետև մասնակիցը Մհեր Հովհաննիսյանի և ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ Լուսինե Սահակյանի հետ միասին մեկնեց Սոչի: Կարին Թերզյանը տեղում ծանոթացել է համայնքային կյանքին, մասնակցել Սոչիի Սևան համալսարանի մի շարք դասերի, այցելել հայկական վարժարան, ծանոթացել հայ համայնքի կենցաղին և հանդիպումներ ունեցել համայնքի պատասխանատուների, ակտիվ երիտասարնդերի հետ, քննարկել կրթական մեխանիզմների միջև եղած տարբերությունները, առավելություններն ու թերությունները:

Մ. Հովհաննիսյանն ավելացրեց նաև, որ ծրագիրը շարունակական է լինելու: Նախատեսվում է ԵՊՀ գործընկեր կառույցների միջև իրականացնել այս ծրագիրն ամեն տարի՝ նպատակ ունենալով նրանց մոտ խթանել հայապահպանությունը: «Նշեմ, որ  ի սկզբանե նախատեսված էր մասնակիցների  ավելի մեծ թվաքանակ, բայց որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ այս տարի նախատեսված 6 հոգու փոխարեն մասնակցեց մեկը: Վստահ ենք, որ մյուս տարվա ընթացքում կունենանք ավելի մեծ քանակով մասնակիցներ: Մենք նաև նպատակ ունենք այս այցելությունների շրջանակներում մասնակիցներին ներկայացնել ԵՊՀ կրթական ծրագրերը՝ հույս ունենալով, որ կլինեն մասնակիցներ, ովքեր կցանկանան կրթությունը շարունակել Հայաստանում և հատկապես հայագիտության ոլորտում՝ նպաստելով  հայապահպանության խնդիրների լուծմանը»,- նշեց Մ. Հովհաննիսյանը:

Այնուհետև, այցի շրջանակներում Սոչիի հայկական համայնքի Ադլերի  մասնաճյուղում ամփոփվեց «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմության» ուսուցիչների վերապատրաստման սեղմ մասնագիտական մեթոդական դասընթացների վերապատրաստման 72 ժամյա դասընթացը: Ավարտական վկայականներ ստացան Աբխազիայից և Ռուսաստանից ավելի քան 16 ուսուցիչներ:

Վերջում, ի նշան հետագա համագործակցության և բարեկամական կապերի հաստատման, Մեսրոպյան վարժարանն ու Սոչիի հայ համայնքը փոխանակվեցին հուշանվերներով: 


Վերադառնալ