Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

  Ս.թ. հոկտեմբեր 13-14-ը Երևանի պետական համալսարանում  տեղի կունենա Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության Հայկական համայնքների բաժանմունքի հետ համատեղ Սփյուռքագիտության ամբիոնի կազմակերպած «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:  Գիտաժողովի հիմնական նպատակը Ռուսաստանի հայկական սփյուռքի արդի փուլի համայնապատկերի, կազմակերպական կառուցվածքի, ազգային ինքնության պահպանության մարտահրավերների, սփյուռքայնացման արդի միտումների և Հայաստանի Հանրապետության հետ ռուսահայության կապերի վերաբերյալ քննարկումն է, առկա գիտական հետազոտությունների համախմբումը, ինչպես նաև Ռուսաստանի հայերի խնդիրներով զբաղվող ՀՀ և արտերկրի գիտնականների միջև երկխոսության խրախուսումը:

Գիտաժողովի թեմաներն են.

  1. ՌԴ հայությունն արդի փուլում. համայնապատկեր,
  2. ՌԴ հայկական համայնքների կազմակերպական կառուցվածքը,
  3. «Նոր Սփյուռք» և «ավանդական սփյուռք». նմանություններ և տարբերություններ,
  4. Հայաստանի Հանրապետության հետ կապեր,
  5. Ռուսահայության ինքնության հարցեր,
  6. ՌԴ հայկական կրթական և մշակութային կառույցներ,
  7. Կրոնական կազմակերպությունների, հատկապես Հայ առաքելական եկեղեցու դերը Ռուսաստանում:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են լինելու հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովի անցկացման վայրը՝ ԵՊՀ Պալյանների անվան դահլիճ (2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ):

Կից՝ գիտաժողովի ծրագիրը

 


Վերադառնալ