Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

 

Արդեն 3-րդ օրն է Մոսկվայում ընթանում է «Հայերի ներդրումը Ռուսաստանի պատմության և մշակույթի մեջ 18-20-րդ դդ.» միջազգային գիտաժողովը:

Արդեն իսկ նկատելի է, որ այս գիտաժողովը յուրօրինակ հարթակ է դարձել և հայագիտության զարգացման համար սա կարևոր ձեռքբերում է՝ դիտարկվելով իբրև գիտապրակտիկ լուրջ քայլ հայ-ռուսական հարաբերությունների պատմության բոլոր ասպեկտների ուսումնասիրության համար:

Խրախուսելի է այն կարևոր հանգամանքը, որ կազմակերպիչները ներկայացնում են Ռուսաստանի արխիվային ոլորտը, և համաժողովի շրջանակում վեր են հանվում երկու երկրների հարաբերությունների հիմքում ընկած հիմնարար փաստեր, ինչպես նաև նախանշվում այն կարևոր հիմնախնդիրները, որոնց լուծման ուղղությամբ առաջիկայում անհրաժեշտ է կատարել գիտական հետազոտություններ:

Երևանի պետական համալսարանը լինելով գիտաժողովի կազմակերպիչներից՝ իր ներկայացուցիչներն ունի անդամների կազմկոմիտեում՝ հանձինս ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի:

Կից՝ գիտաժողովի ծրագիրը:

 


Վերադառնալ