Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել
Դասախոսություն ՄՊՀ Դասախոսություն ՄՊՀ Դասախոսություն ՄՊՀ
Դասախոսություն ՄՊՀ ՄՊՀ ՍՊԼ ղեկավար Օ. Սոլոպովայի հետ ՌՀՄ ՄՔԲ ղեկավար Շ. Պետրոսյանի հետ

 

Հոկտեմբերի 24-29 ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում նախատեսված շարք ծրագրերի թվում էր նաև տեղում գործակցային նոր կապերի հաստատումը: Այդ նպատակով Հովհաննիսյանի կողմից նախապես բանակցություններ էին տարվել Մոսկվայի պետական համալսարանի Սփյուռքների պատմության լաբորատորիայի հետ, իսկ Հայաստանում ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ տնօրեն Արամ Սիմոնյանի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջև ընթացել էին կառուցողական քննարկումներ: Արդյունքում կնքվեցին համաձայնագրեր ՄՊՀ Սփյուռքերի պատմության լաբորատորիայի ղեկավար Օկսանա Սոլոպովայի և Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի քաղաքային բաժանմունքի գործադիր խորհրդի նախագահ Շահեն Պետրոսյանի հետ: Հատկանշական է, որ Մոսկվայում պայմանագրերի կնքումից առաջ և հետո կողմերի միջև ամբողջացվել են գործակցության հիմնական ուղղություններն ու խնդիրները: Դրանց հիմքում ընկած են Մոսկվայում հայագիտական ուսումնասիրությունների որակական աճի, հայապահպանության գործընթացին միտված կրթական և գիտագործնական արդյունավետ միջոցառումների ապահովման, հայ-ռուսական հարաբերությունների հումանիտար ոլորտը ընդգրկող մասնագիտական աշխատանքներին նոր թափ հաղորդելու նպատակով համատեղ գործելու սկզբունքները: Ուրախալի է այն փաստը, որ ՄՊՀ գործընկերների հետ բանակցությունները ընթացան համալսարանական ոգուն համահունչ. առիթ ստեղծվեց ԵՊՀ ներկայացուցչի համար հանդես գալու մասնագիտական և տեղեկատվական բնույթ կրող երկու դասախոսություններով: Անդրադարձ կատարվեց Հայոց պատմության հիմնահարցերին, քննարկվեցին ԵՊՀ սփյուռքահայ ուսանողների հայագիտական մասնագիտություններով ուսումը շարունակելու, Սփյուռք ամառային դպրոցին մասնակցելու հնարավորության խնդիրները: Լիահույս ենք, որ Հայաստան-Սփյուռք գիտակրթական ասպարեզում ՀՀԻ տարվող աշխատանքներում այս գործակցությունը կամրագրվի իր ուրույն տեղով և նոր հորիզոններ կապահովի Ռուսաստանում հայագիտության մեծ ավանդույթներ ունեցող հարթակի զարգացման համար:

 

Նշենք, որ Մոսկվայում ՀՀԻ շարունակում է գործակցել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայկական թեմի Տապան թանգարանի (համակարգող՝ Աշոտ Ավետիսյան) և Մոսկվայի մարզային արխիվի (տնօրեն՝ Տատյանա Լյուբինա) հետ:


Վերադառնալ