Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել
Հալեպ, ՀՀԻ հեռաուսուցում, 1-ին ընթացիկ առցանց քննություն Հալեպ, ՀՀԻ հեռաուսուցում, 1-ին ընթացիկ առցանց քննություն

 

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը շարունակում է Սփյուռքում հայապահպանությանը միտված կրթական իր ծրագրերը, որոնցից առավել առանցքային դիտարկվող հեռաուսուցման ծրագիրը Լիբանանից, Կանադայից, Ռուսաստանից զատ նոր սահմաններ է հատում: Սույն թվականի հունվարից Սիրիայի Հալեպ քաղաքի մեր հայրենակից կրթական մշակների, լրագրողների և պարզապես 15 հետաքրքրված հայ մարդկանց համար գործակցաբար Սիրիայի Համազգայինի շրջանային վարչության հետ սկսվել է «Հայոց պատմության հիմնահարցեր» հեռաուսուցման ծրագիրը: «Մեզ համար ծրագրի այս հանգրվանը բավականին հուզիչ և մյուս կողմից էլ ավելի պարտավորեցնող է»,- նշեց ՀՀԻ փոխտնօրեն, ծրագրի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը: Կարևոր է այն հանգամանքը, որ պատերազմական շրջան ապրող մեր հայրենակիցների համար ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրահանգով ծրագիրը իրականացվում է բացարձակ անվճար: «Այն լինելու է անհրաժեշտության դեպքում շարունակական՝ պահպանելով արդեն արձանագրված սկզբունքները», - մեր հարցմանն ի պատասխան նշեց պարոն Սիմոնյանը:
 Այսօր՝ փետրվարի 17-ին, արդեն կայացավ առաջին առցանց ընթացիկ քննությունը, որին մասնակիցները բավականին պատասխանատվությամբ մոտեցան՝ արձանագրելով բարձր արդյունքներ:
  


Վերադառնալ