Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 2017 թվականի մարտի 3-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի 2016 թվականի գործունեության հաշվետվության նիստը, որը նախագահում էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ներկա էին ՀՀԻ փոխտնօրենն ու բաժինների, լաբորատորիաների ղեկավարները: Օրակարգում քննարկվել են ՀՀԻ 2016 թվականի 8 բաժինների կողմից իրականացրած գիտահետազոտական, հրատարակչական, համացանցային գործունեության, բաժինների առաքելության, կրթական ծրագրերի ու Սփյուռք-Հայրենիք փոխհարաբերությունների ուղղությամբ  ծավալված աշխատանքները: Արձանագրվեցին բաժինների կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում գրանցված ձեռքբերումները, առկա խնդիրները, բացթողումները:

 Հաշվետու տարվա ընթացքում ՀՀԻ կողմից հրատարակվել է 13 մենագրություն, 35 հոդված, 2 քարտեզ, 9 զեկուցումների թեզիս: Առանձին ներկայացվեց և քննարկվեց «Հայոց պատմության հիմնահարցեր» հեռաուսուցման ծրագիրը, որի շրջանակներում  մեկ տարվա կտրվածքով Լիբանանից վերապատրաստման կուրս է անցել 12 մասնակից: Այնուհետև ներկայացվեց «Ցեղասպանագիտություն» և Սփյուռքագիտության ամբիոնի հետ համատեղ իրականացվող «Հայագիտություն» մագիստրոսական ծրագրերը: Երկու մագիստրոսական ծրագրերում 2016/2017 ուստարում ընդունվել է 12 ուսանող, որից 3-ը՝ սփյուռքահայ: Ծրագրերի շրջանակներում արդեն իսկ առկա են մասնագիտական ձեռքբերումներ. Ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագրի 2016 թվականի շրջանավարտներից մեկը այժմ ուսումը շարունակում է ՀՀ ԳԱԱ Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրայում, իսկ Հայագիտություն մագիստրոսական ծրագրի շրջանակներում մեկ շրջանավարտ դասավանդում է Բեյրութի Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանում:

 Մյուս  հաշվետու աշխատանքը 2016 թ.«Հայագիության հարցեր» հանդեսի 3 հատորի կազմումն ու տպագրությունն էր, որտեղ ներառված են ավելի քան 60 գիտական հոդվածներ, գրախոսություններ:

 Քննարկվեց  ՀՀԻ կողմից իրականացրած (Հայկական աշխարհը համացանցում) և աշխատակիցների կողմից մասնակցած այլ գիտաժողովները: Ներկայացվեց նաև ԵՊՀ հայագիարական հետազոտությունների ինստիտուտում գործող Հայագիտական  մասնագիտական գրադարանի աշխատանքները. առկա է ավելի քան 2500 անուն գիրք: Գրքերը նվիրատվություններ են Հրաչիկ Սիմոնյանի և Արամ Սիմոնյանի անձնական գրադարանային ֆոնդից, ինչպես նաև  ԵՊՀ և Հայաստանի  այլ  հայագիտական կառույցներից:

 Օրակարգի մյուս հարցը 2017 թվականի նախատեսվելիք գործունեության ռազմավարությունն էր, գիտական գործունեության և տարբեր նախագծերի քննարկումը: Արդյունքում յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար, ըստ հստակ սահմանված ժամկետների, հիմնավորումների և ակնկալվող արդյունքների, ներկայացրեց իրականացվելիք թեմատիկ հետազոտությունների հետ կապված նախագծերը և խնդիրները նորագույն մեթոդների վրա հիմնված Հայաստանի հնագիտական հուշարձանների ուսումնասիրության, հայ-վրացական միջպետական հարաբերություններում գոյություն ունեցած տնտեսական բարդույթների և խոչընդոտների, Վրաստանին վերաբերող Հայկական պատմական աղբյուրների ուսումնասիրության, Հայաստանում քրդագիտության ոլորտին առնչվող հիմնախնդիրների, արդի քաղաքական տարածաշրջանային գործընթացների Հայոց ցեղասպանությանը վերբերող արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության, հայ-գերմանական հարաբերությունների պատմության լուսաբանման, 15-17-րդ դարերում Համշեն գավառի վերաբերող շատ կարևոր պատմական և լեզվական փաստերի, իրադարձությունների ուսումնասիրության, հայկական արդի Սփյուռքի ներկայացման, կառուցվածքի ճանաչման խնդիրների շուրջ: Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության հիմնախնդիրների լուսաբանման շրջանակներում կկատարվի քարտեզների, սխեմաների և նկարների հավաքման, մշակման և դասակարգման ուղղությամբ համակողմանի ուսումնասիրություններ: Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի աշխատանքների  շրջանակներում կշարունակվի հակահայ ուղղվածության գիտական կամ գիտահանրամատչելի բովանդակության նյութեր տարածող ադրբեջանական և թուրքական կայքերում շարունակական մշտադիտարկում, առկա նյութերի արխիվավորում և դրանց հասցեագրում ոլորտի համապատասխան մասնագետներին, պատասխան հրապարակումների տարածում: Նախատեսվում է քննության առնել նաև  Հայոց պետականության 21-րդ դարասկզբի ներքին և արտաքին համալիր հիմնախնդիրների ուսումնասիրություն՝ կատարելով մեր պետականության պատմության արդի փուլի գնահատում: 

 2016 թվականի հրատարակված մենագրությունների ցանկ

 1. Варданесова Татьяна.

Культура хачкаров Арагацотна и Котайка  IХ – ХVII вв. \\ ЕГУ, Ереван. 2016. 191 с.

2. Саядов С.(Составитель),

Собрание актовь, относящихся к обозрению истории армянского народа (часть II), ЕГУ изд., Ереван, 2016 г.

3. Саядов С.(Составитель),

  Собрание актовь, относящихся к обозрению истории армянского народа (часть III), ЕГУ изд., Ереван, 2016 г.

 4. Саядов С.(Составитель),

  Собрание актовь, относящихся к обозрению истории армянского народа (часть VI), ЕГУ изд., Ереван, 2016 г.

5.Բայրամյան Հրաչիկ /վրացերենից թարգմանեց/, Նոդար Դումբաձե, Հավերժության օրենքը; Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը, Անտարես, Երևան, 2016, 452 էջ:

 6. Բայրամյան Հրաչիկ, Լևոն Մելիքսեթ-Բեկ. «Վարդապետք հայոց հյուսիսային կողմանց» և նրանց ինքնությունը, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2016, 287 էջ  

7. Գիւզալեան Գ.,

  Պատմություն Մերձավոր Արևելքի և Հայաստանի, հտ. 1, Եր., ԵՊՀ հրատ., 2016 

 8. Գրիգորյան Սարգիս,

 «Իսլամական պետություն: Ակունքներից մինչև խալիֆայության հռչակում», Երևան (ԵՊՀ հրատարակչություն) 2016.-236 էջ:

 9. Եղիազարյան Արման,

  Աշոտ Երկաթ. Թագավոր Հայոց, Եր., ԵՊՀ հրատ., 2016 

 10. Հարությունյան Բաբկեն,

  Հայոց Արևելից կողմերի և Աղվանքի պատմության հարցեր, Եր., ԵՊՀ հրատ., 2016 

 11. Հարությունյան Ռուզաննա,

  Հայկական սկզբնաղբյուրները Վրաստանի մասին Ե-Ժ դդ., Եր., ԵՊՀ հրատ., 2016 

12. Սարգսյան Անի, Սաֆարյան Ալեքսանդր, Սահակյան Լուսինե, Օսմաներենի դասագիրք, ԵՊՀ հրատ., Երևան, 2016, 324 էջ։

13.Վիրաբյան Վանիկ,

Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1918-1921 թթ., ԵՊՀ հրատ., 2016, 806 էջ ։


Վերադառնալ