Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

 Սույն թվականի հուլիսի 28-ին տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոց 2017-ի «Հայոց լեզվի արագացված ուսուցում» և «Ուսուցիչների վերապատրաստում» դասընթացների փակման արարողությունը:

 ԵՊՀ մշակույթի կենտրոնում կազմակերպված փակման արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը, ՀՀԻ փոխտնօրեն, «Սփյուռք» ամառային դպրոցի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը, դասախոսներ, ծրագրի մասնակիցներ, հյուրեր և այլք:

 Միջոցառմանը ասմունքի, երգի և պարի կատարումներով ներկայացան «Հայոց լեզվի արագացված ուսուցում» և «Ուսուցիչների վերապատրաստում» դասընթացների մասնակիցները: Փակման հանդիսավոր արարողության  մշակութային մասը ծրագրի մասնակիցներին օգնել էին պատրաստել ԵՊՀ մշակույթի կենտրոնի աշխատակիցները: Դասընթացների մասնակիցներից մի քանիսը իրենց շնորհակալական խոսքը հղեցին կազմակերպիչներին, պատասխանատուներին և ներկաներին:
 «Ուսուցիչների վերապատրաստում» դասընթացի մասնակից Սրբուհի Տեր-Բալյանը, ով ժամանել էր Վրաստանից, ծրագրի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված իր խոսքում նշեց. «Ցավոք եկել է այն պահը, որ պետք է միմյանցից բաժանվենք: Անչափ ուրախ եմ, որ այստեղ կարողացանք ձեռք բերել հայկական տարբեր համայնքներից բազմաթիվ լավ ընկերներ: Այս ընթացքում ես էլ ավելի շատ սկսեցի սիրել իմ հայրենիքը և այստեղ ապրող մարդկանց
»:

 Հավելենք, որ միջոցառման ավարտին հավաստագրեր և շնորհակալագրեր ստացան ինչպես ծրագրի մասնակիցները, այնպես էլ՝ սփյուռքահայերին ուղեկցող կամավորները, որոնք ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ են: Նշենք, որ այս չորս շաբաթների ընթացքում դասընթացին կցված կամավոր ուսանողները դասընթացի հետ կապված բոլոր հարցերում ուղեկցել և աջակցել են բոլոր մասնակիցներին:

 

Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան

 

 


Վերադառնալ