Ելույթ է ունենում ՀՀԻ փոխտնօրեն, պ.գ.թ., ՀՊՄ գործադիր տնօրեն  Մհեր Հովհաննիսյանը ելույթ է ունենում ՀՊՄ խորհրդի անդամ, ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը
Ելույթ է ունենում ՀՊՄ խորհրդի  անդամ  Կարեն Խաչատրյանը Ելույթով հանդես եկավ ՀՊՄ խորհրդի  անդամ Երվանդ Մարգարյանը

 Ս.թ. նոյեմբերի 9-ին Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ անդամների առաջին ընդհանուր համագումարը, որին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՄ նախագահ Արամ Սիմոնյանը:

 Սիմոնյանը անդրանիկ համագումարը հայտարարեց բացված, ողջունեց Հայաստանի պատմագետների միության բոլոր 119 անդամներին, ներկայացրեց համագումարի օրակարգը՝ առաջարկելով մասնակիցներին լինել  ավելի գործնական: «Հարգելի՛ գործընկերներ,  մեր ուսերին դրվում է ահռելի նշանակության մեծ գործ: Ժամանակակից աշխարհում  պատմագետների խոսքը պետք  է զերծ լինի սպեկուլացիայից և դառնա ազդեցիկ: Սա լավ հնարավորություն է  համախմբել  ոլորտի բոլոր մասնագետներին և, բացի  տեսական խնդիրներ քննարկելուց,  դիտարկել ամենատարբեր տեսակի հարցեր՝ իրենց հետագա պրակտիկ գործունեության հետ կապված: Այսօր՝ ավելի քան երբևէ,  պատմագետի, քաղաքագետի, հասարակագետի խոսքը պետք է  մեր հասարակությանը: Մենք այս հասարակության առողջացման մասը պետք է կազմենք»,- նշեց Ա. Սիմոնյան՝ առաջարկելով  ծանոթանալ համագումարի օրագարգին:

Տե´ս ավելին