Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

2019 թվականի հունիսի 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։
 Մագիստրոսական
ծրագրի ավարտի կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորեցին ԵՊՀ ՀՀԻ-ի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը, Ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանն ու Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, ծրագրի դասախոս Վահրամ Պետրոսյանը։
 Շնորհավորական խոսքերից հետո ԵՊՀ պատմության թանգարանում ուսանողներին հանձնվեցին «Ցեղասպանագիտություն» մասնագիտացմամբ «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ մագիստրոսի դիպլոմները:

 Նշենք, որ Երևանի պետական համալսարանում արդեն մեկնարկել է 2019-2020 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը: Մագիստրոսական ծրագրի շրջանավարտներին տրվում է «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ:
 Հիշեցնենք նաև՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հայտարարում է սփյուռքահայ դիմորդների ընդունելություն և քննությունը հաջողությամբ հանձնած սփյուռքահայ դիմորդները կսովորեն պետպատվերի շրջանակում


Վերադառնալ